Երևան

«Մեծահարուստ երևանցիները ճանապարհներին խոչընդոտներ էին դրել․ վերացրինք». Տիգրան Ավինյան

«Նորք Մարաշում, կոպիտ ասած, մեր մեծահարուստ հայրենակիցները, երևանցիները ամեն մեկն իր տան դիմաց մի ճանապարհային խոչընդոտ էր դրել․ մի քանի շաբաթում այդ խոչընդոտները վերացրինք». այսօր 2025թ. պետբյուջեի նախնական քննարկման ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով ճանապարհային խոչընդոտների վերաբերյալ բարձրացված հարցադրմանը․

«Բոլոր այն տեղերում, որտեղ օրենքով նախատեսված չէ (դպրոց, մանկապարտեզ կամ այլ համապատասխան հաստատություն), բայց կնկատեք ճանապարհային խոչընդոտ, խնդրում եմ «Ակտիվ քաղաքացի» հավելվածի միջոցով նկարել և հետևել, թե ինչ ենք մենք դրանից հետո անում»,- ասաց քաղաքապետը։