Երևան

Երևանի կենտրոնի 145.000 բաժանորդ անխափան էլեկտրամատակարարում կունենա

Երևանի կենտրոնի շուրջ 145.000 բաժանորդ, որից 5000-ը՝ հանրային, անխափան էլեկտրամատակարարում կունենա. այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Նախագիծը կիրականացվի շուրջ 40 փողոցներում, կանցկացվի 40 կմ մալուխ: 

Շինհրապարակներում, ի դեպ, առկա են Երևանի ավագանու սահմանած չափորոշիչներին համապատասխանող սարքավորումներ՝ ապահովելով հետիոտնի ու երթևեկության անվտանգությունը: 

Երևանի քաղաքապետարանի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության համատեղ քննարկած ներդրումային ծրագիրը լուծում կտա տասնամյակներ շարունակ կուտակված խնդիրներին: