Երևան

«2024 թ. 61 մլրդ դրամից ավելի եկամուտներ ենք հավաքագրել». Տիգրան Ավինյան

«2024 թ. 61 մլրդ դրամից ավելի եկամուտներ ենք հավաքագրել». Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը 2025թ. պետբյուջեի նախնական քննարկման ժամանակ հայտարարել է, որ Երևանը 2024թ., 2023-ի համեմատ, սեփական եկամուտները էականորեն ավելացրել է․

«Երևանի քաղաքապետարանը 2024թ. 61 մլրդ դրամից ավել եկամուտներ է հավաքագրել՝ 2023թ. 39 մլրդ դրամի համեմատ։ Ի հավելումն, փորձել ենք նաև ծրագրերի ծավալն ընդլայնել»,- ասաց նա։

Քաղաքապետի խոսքով՝ քաղաքապետարանը վերջին տարիներին սկսել է իրականացնել այնպիսի ենթակառուցվածքային ծրագրեր, որոնք նախկինում երբևէ չեն արվել.

«Մասնավորապես, վերջին 2 տարվա ընթացքում սկսվել է 14-15 կմ կոյուղու փոխարինումը, որը քաղաքապետարանի ֆորմալ գործառույթը չէ։ Երևանի քաղաքապետարանը սեփական եկամուտներով որոշակի բյուջե է ներդրել՝ տարվա կտրվածքով ծախսելով մոտավորապես 1.5-1.8 մլրդ դրամ։ Այս տարի ամփոփում ենք այդ աշխատանքները»,- ասաց Տիգրան Ավինյանը՝ հավելելով, որ այս տարի քաղաքապետարանի միջոցներով և կառավարության  աջակցությամբ իրականացրել են 52 կմ ճանապարհի միջին նորոգման աշխատանքներ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական