Երևան

«Ներդնելու ենք գնահատման համապարփակ համակարգ». քաղաքապետ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է «Ակտիվ քաղաքացի» հարթակով ու թեժ գծով ահազանգերին։ Նա նշել է, որ վարչական շրջաններն ու վարչություններն իրենց ուշադրության կենտրոնում պետք է պահեն «Ակտիվ քաղաքացի» հարթակով բարձրաձայնված խնդիրները․

«Ներդնելու ենք գնահատման համապարփակ համակարգ, որ հաշվի է առնելու և՛ քաղաքացիների կարծիքներն ու գնահատականները, և՛ արված աշխատանքի ծավալը ու տարբեր գործոններ»․ ասել է նա։