2025թ. պետբյուջեի նախնական քննարկման ժամանակ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը վստահեցրեց, որ համայնքը կարողանում է ճանապարհ կառուցել։ ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը Տիգրան Ավինյանին հարցրեց՝ ճանապարհ կառուցել կարողանում է, բայց կարողանու՞մ է առաջնահերթությունը ճիշտ որոշել, թե՞ ոչ։
Տիգրան Ավինյանը հակընդդեմ հարց տվեց՝ իսկ ֆինանսների նախարարը կարո՞ղ է դա որոշել. «Ես կարող եմ ասել՝ չի կարող որոշել, որովհետև ֆինանսների նախարարը ուղղակի օբյեկտիվորեն չգիտի՝ Նոր Նորքի Գյուրջյան փողոցը Մյասնիկյան պողոտային միացնող ճանապարհի հիմնանորոգումը ինչ կարևորություն ունի Երևանի համար։ Չի կարող իմանալ։ Ի բնե չի կարող, իր գործը այլ է»։