«Մենք շուտով ավագանու նիստով անդրադառնալու ենք արտոնյալ խմբերին, որոնք ունենալու են հանրային տրանսպորտից օգտվելու զեղչային համակարգ»,-այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նրա խոսքով՝ հընթացս նոր վճարման մեթոդներ են առաջանալու․ «Մենք պարբերաբար կքննարկենք և, միգուցե, մեր քաղաքականության մեջ կրկին փոփոխություններ անենք, ինչպես արեցինք նոյեմբերի 1-ից»։
Տիգրան Ավինյանը նաև նշեց, որ այս ընթացքը ցույց է տալիս, որ միասնական տոմսային համակարգի վերաբերյալ ընկալումը ընդհանուր առմամբ երևանցիների մոտ կա, և բոլոր խնդիրներով հանդերձ՝ այս համակարգը միանշանակ այն ուղղությունն է, որը այլընտրանք չունի։