Երևան

«Երևանում կթողարկվեն My fare տրանսպորտային քարտեր». քաղաքապետ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է տրանսպորտի ուղեվարձի վճարման՝ նոյեմբերի 1-ից ուժի մեջ մտած նոր համակարգին։ Նա ասել է, որ հիմա են այդ համակարգը գործարկել, որ բացահայտեն հնարավոր անհարթությունները և հունվարի 1-ից փաստի առաջ չկանգնեն․

«Այսօր արձանագրված խնդիրները մեզ համար աշխատանքի ուղղություն են՝ շտկումներ անելու համար»,- ասել է քաղաքապետը։ 

Նրա խոսքով՝ շատ տեղերում մարդիկ չեն վճարել. «Այստեղ էլ որոշակի միջոցներ ու մեթոդներ կիրառելու ենք, որպեսզի ճիշտ հասկանանք, թե ինչու է այս ամենն արվում»։

Ավինյանի խոսքով՝ միասնական տոմսային համակարգը ներդրվում է Երևանում որակյալ հանրային տրանսպորտ ունենալու համար. «Պիտի երբեք ետ չգնալ այն տրամաբանությանը, որ առաջ կար»։ 

Քաղաքապետը հայտնել է, որ այսօր հանդիպել է կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի հետ և քննարկել միասնական տոմսային համակարգի լիարժեք ներդրմանն ընդառաջ տրանսպորտից բանկային քարտերից օգտվելու հնարավորությունը․ դրանով հնարավորություն կլինի տրանսպորտի համար վճարել բանկային քարտով և տերմինալներով։ Շուտով թողարկվելու են նաև My fare տրանսպորտային քարտերը, որոնք դառնալու են անվանական։ Լինելու են տարբեր խմբեր, որոնք օգտվելու են զեղչային համակարգերից. «Ես վստահ եմ, որ հունվարի 1-ից միասնական տոմսային համակարգը կմտնի ուժի մեջ»։

Նա խոսել է նաև հանրային տրանսպորտի բարեփոխումների՝ եվրոպական փորձի մասին։ Ըստ նրա, եվրոպական քաղաքներում բարեփոխումների ուղղությունները բոլորինը նույնն են. 
հանրային տրանսպորտի զարգացում,
առանձնացված ավտոբուսային գծեր,
կայանատեղիների սահմանափակումներ և գնային ավելացումներ,
կայանատեղիների փոխարեն ավտոբուսային գծերի ավելացումներ: