Երևանի քաղաքապետարանը հայտարարում է Միսաք Մանուշյանի կիսադրու իրականացման նպատակով նախագծերի ներկայացման բաց մրցույթ:
«Ընդհանուր տեղեկություն.
Միսաք Մանուշյանի ստեղծվելիք կիսանդրին իր պատվանդանով նախատեսվում է տեղադրել վերջինի անունը կրող այգում, որի հիմնարկեքի արարողությունը տեղի կունենա 2025 թվականին: Հայտատուներից պահանջվում է պատրաստել արձանի մանրակերտը, լուսանկարել մանրակերտը երեք դիրքերից և, անհրաժեշտ հայտաձևն ուղարկելով համապատասխան էլ-հասցեին, փաթեթը ներկայացնել մրցույթին: Հայտերը անանուն կներկայացվեն մրցութային հանձաժողովին, որից հետո տեղի կունենա մանրակերտերի ցուցադրությունը և գնահատումը: Հաղթող ճանաչված հայտի հեղինակին կտրամադրվի դրամական պարգև, և մանրակերտի հիման վրա հուշարձանը կիրականացվի, իսկ երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած հայտատուներին կտրամադրվի խրախուսական մրցանակ (մրցույթի չչեղարկման պարագայում):
Յուրաքանչյուր հայտատու կարող է ներկայացնել 1 մանրակերտի տարբերակ:
Մրցութային պայմաններ
Մանրակերտը պետք է լավագույնս ներկայացնի Միսաք Մանուշյանին՝ ընդգծելով վերջինիս կերպարը:
Մանրակերտն իր պատվանդանով պետք է ներդաշնակի տեղադրման վայրին (հավելված 5): Անհրաժեշտ տեսանելիությունն ապահովելու համար պետք է հաշվի առնել հուշարձանի և դիտողի միջև հեռավորությունը, արձանի դիմահայաց դիրքի ընտրությունը, պատվանդանի բարձրությունը, արձանի լայնությունն ու բարձրությունը:
Կիսանդրին, պատվանդանն ու քանդակի նյութը պետք է համահունչ լինեն ընդհանուր միջավայրին և վերջինի գեղագիտությանը:
Մրցութային հանձնաժողովին ներկայացվող նյութեր
(առաջին փուլ)
Լրացված հայտաձև
Մանրակերտի առնվազն եռադիրք լուսանկարներ
Ցուցադրությանը ներկայացնելու համար (երկրորդ փուլ)
Գիպսից կամ պլաստիլինից պատրաստված մանրակերտ՝ ներառյալ պատվանդանը և պլանշետը
Ժամանակացույց
Առաջին փուլ – համաձայն մրցույթի պայմանների՝ պետք է լրացված հայտաձևն ու մանրակերտի լուսանկարներն ուղարկել mshakuyt.dramashnorh@yerevan.am էլ-հասցեին
Վերջնաժամկետ՝ 28.02.25-ը ներառյալ
Երկրորդ փուլ – առաջին փուլը հաղթահարած հայտատուները (կտեղեկացվի նախապես) պետք է հուշարձանի մանրակերտը/երը ներկայացնեն հանձնաժողովի գնահատմանը: Ցուցահանդեսը տեղի կունենա Երևանի քաղաքապետարանում
Ցուցադրության օր՝ 07.03.25
Հաղթող հայտատուի և մրցանակակիրների հայտարարում
07.03.25
Հուշարձանի իրականացման աշխատանքների ժամանակացույց
07.03.25-30.08.25
Հուշարձանի հիմնարկեքի արարողություն
01.09.25
Մրցանակը՝
Ներկայացված լավագույն մանրակերտի հայտատուն կպարգևատրվի մեկուկես միլիոն դրամով, իսկ երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած մասնակիցները՝ համապատասխանաբար՝ մեկ միլիոն և հինգ հարյուր հազար դրամով (մրցույթի չչեղարկման պարագայում):
Հավելյալ տեղեկատվություն՝
Մանրամասների համար զանգահարել 011514197 հեռախոսահամարին»,- ասված է հաղորդագրության մեջ: