ԿՇՄՊ ՀՈԱԿ-ից հայտնում են, որ եղանակով պայմանավորված՝ նոյեմբերի մեկից կդադարեցվի Երեւանի շատրվանների աշխատանքը։ Դրանք կսկսեն գործել 2025 թ-ի գարնանը։
 
Այս պահին Լվացվում են մայրաքաղաքի բոլոր 40 շատրվաններն ու ջրավազանները։ Սառելուց խուսափելու համար համակարգն ամբողջությամբ դատարկվում է՝ պոմպերը կոնսերվացվում են։
 
                
             
                         
                         
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                