Արարատյան փողոցում գտնվող էստակադայի երթևեկելի մասի դեֆորմացիոն կարերի նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 8-ը՝ ժամը 08:00-ից մինչև 20:00-ն տեղամաս առ տեղամաս իրականացվելու են ճանապարհաշինարարական աշխատանքներ:
Այդ ընթացքում էստակադան շարունակելու է մնալ երթևեկելի: