Երևան

Առաջին անգամ կանցկացվի Երևանի միջազգային լուսանկարչական փառատոն

Երևանում առաջին անգամ կանցկացվի Երևանի միջազգային լուսանկարչական փառատոնը։

Այն իրականացվում է հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 28-ը՝ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ։

Փառատոնի բացման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 1-ին, ժամը 19։00 Հայաստանի ազգային պատկերասրահում։

Բացման արարողությանը ներկա կգտնվեն և իրենց աշխատանքները կներկայացնեն Magnum Photos աշխարհահռչակ գործակալության լուսանկարիչներ Գեորգի Պինխասովը և Անդրեա Հոլցհերը, ինչպես նաև լուսանկարիչ Պատրիկ Բիներտը։