Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը իր ֆեյսբուքի էջում գրառում է արել՝ նշելով, որ Երևան քաղաքում հասարակական տրանսպորտի շարունակական զարգացման, ուղևորների համար ավելի հարմարավետ և ապահով երթևեկություն ունենալու համար մի շարք ուղղություններով աշխատանքներ ենք իրականացնում։
«Երևանում տրանսպորտի շարունակական զարգացման համար.
- ձեռք ենք բերել 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս,
- ավելացնում ենք ավտոբուսային գծերը,
- տեղադրում ենք նոր կանգառասրահներ,
- միասնական տոմսային համակարգին սահուն անցնելու նպատակով 2024թ. նոյեմբերի 1-ից տրանսպորտի վճարման հարցում փոփոխություններ են սպասվում»,- գրել է քաղաքապետը ընդգծելով.
«Մենք ուզում ենք Երևան քաղաքում ունենալ շարունակական զարգացող հասարակական տրանսպորտ, և գնում ենք այդ ուղղությամբ»։