Երևան

Երևանի կամուրջները կունենան տեխնիկական բնութագիր

Երևանի կամուրջները կունենան տեխնիկական բնութագիր, հայտնում են Քաղաքապետարանից։

Տարիների ընթացքում տրանսպորտային ու հետիոտնային այս անցուղիները քայքայվել ու մաշվածության բարձր մակարդակ են ձեռք բերել։

Այժմ համայնքի նախաձեռնությամբ կիրականացվի գույքագրման աշխատանքներ՝ արդյունքում տասնամյակներ առաջ կառուցված կամուրջները կունենան տեխնիկական բնութագիր։