Այսօր տեղի է ունեցել Մերգելյանի հիմնանորոգված պուրակի բացումը։ Միջոցառմանը ելույթ է ունեցել նաև քաղաքապետ Տիգրան Ավինյանը, նշելով, որ այսօր առանձնահատուկ օր է Երևանի համար. Մերգելյանի պուրակը, որ տարիներ շարունակ գտնվում էր անտեսված ու զավթված, այսօր հիմնանորոգվել է, դարձել բարեկարգ ու ժամանակակից։
«Երևանն իր պատմության ընթացքում շատ բան է տեսել։ Տեսել է և զավթված այգիներ, և զավթված մայթեր, վաճառված մանկապարտեզներ, օտարված հանրային տարածքներ։ Եւ ես կարծում եմ՝ ժամանակն է եկել, որ մենք գիտակցենք մեր պատմությունը՝ վերակենդանացնելու այն տարածքները, որ ժամանակին մեր քաղաքի շունչն են եղել»,- ասել է նա։