«Այս նախագիծը տևական ժամանակ է քննարկվել»,- Մերգելյանի պուրակի բացման արարողությունից հետո ճեպազրույցում հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Նա նշել է, որ պուրակի հիմնանորոգման նախագիծն այգիները հանրային դարձնելու ծրագրում առաջիններից էր։
Հիշեցնելով այգու նախկին վիճակը՝ Ավինյանը նշել է. «Այս ամենը վերափոխվել ու դարձել նոր հանրային այգի, որը շատ հարմարավետ է։ Աշխատանքներն, իրապես, շատ որակով են արված»։
Քաղաքապետը հայտնել է, որ Երևանում բազմաթիվ նման տարածքներ կան, և բոլոր վարչական շրջաններում այգիների վերականգնման բազմաթիվ ծրագրեր են նախատեսված. «Բոլոր շրջաններում մասնակից ենք լինելու նման պուրակների, այգիների, հանրային տարածքների վերաբացմանը»։