Երևան

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը «Երևանի պատվավոր քաղաքացու» կոչումներ է հանձնել

Երևանի ավագանու որոշմամբ՝ «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչմանն են արժանացել օպերային երգիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանը, քանդակագործ, ակադեմիկոս, ՀՀ ժողովրդական նկարիչ Լևոն Թոքմաջյանը, բանաստեղծ, գրականագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հենրիկ Էդոյանը և բեմադրիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Խանդիկյանը: Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ 

«Երևանը մարդիկ են, ովքեր իրենց տաղանդով, նվիրումով և աշխատանքով ապրեցնում են քաղաքն ու մշակութային կյանքը։ Շնորհակալագրեր, պատվոգրեր եմ հանձնել նաև Երևանի քաղաքապետարանի այն աշխատակիցներին, ովքեր իրենց աշխատանքով առանձնացել են և ցուցաբերել լավագույն արդյունքները»,- հավելել է քաղաքապետը։