«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը, փորձագետները և մասնագիտական ստորաբաժանումների աշխատակիցներն իրականացրել են շրջայց Նորք-Մարաշի բարձունքի անտառպատման ենթակա տարածքում:
Ներկայում իրականացվում են լայնածավալ նախապատրաստական աշխատանքներ՝ քարհավաք, դարավանդների և տնկման համար փոսերի պատրաստում: Աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի:
Տնօրենի կողմից նախապատրաստական աշխատանքների հետ կապված վերջնական հանձնարարականներ են տրվել: