Երևան

Առաջին անգամ մեկ QR ուղետոմս գնելու դիմաց կստանաս ևս 10 ուղետոմս. Telcell

Telcell Wallet-ից հաղորդում են նոր նախաձեռնության մասին, որով մեկ QR ուղետոմս գնելու դիմաց քաղաքացիները կստանան ևս 10 ուղետոմս։

«Ի՞նչ է լինում, երբ գնում ես քո առաջին QR ուղետոմսը Telcell Wallet-ով։

Բացի այն, որ դու սկսում ես օգտվել ժամանակակից տեխնոլոգիաներից, դու նաև ստանում ես 10 ուղետոմս նվեր։

Եթե երբևէ չես գնել QR ուղետոմս Telcell Wallet-ով, ապա հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 30-ը Telcell Wallet հավելվածով մեկ QR ուղետոմս գնելու դիմաց կստանաս ևս 10 ուղետոմս ավտոբուսի և մետրոյի համար»,- ասվում է Telcell Wallet-ի տարածած հաղորդագրության մեջ։