Երևան

Կանաչապատ պուրակ՝ Նորք-Մարաշում

Նորք-Մարաշ վարչական շրջանում նոր պուրակ է հիմնվել, որի բացման արարողությունը մեկնարկել է ծառատունկով: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։ 

Պուրակում կառուցվել է նոր ոռոգման համակարգ, կան ճեմուղիներ, շատրվաններ, ինչպես նաև տեղադրվել են նստարաններ: