Երևան

Կասկադ համալիրի քաղաքաշինական ծրագրի քվեարկությունն ավարտվել է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սեպտեմբերի 29-ին ավարտվել է Կասկադ համալիրի քաղաքաշինական ծրագրի քվեարկությունը. այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեցին քաղաքապետ Տիգրան Ավինյանին։

Քվեարկության է դրված եղել 2 նախագիծ՝ «Կասկադ այգիներ» և «Կասկադ մշակութային հանգույց»։ 

«Ակտիվ քաղաքացի» հարթակում դիտումների քանակը կազմել է շուրջ 40 հազարից ավելի, քվեարկություն են իրականացրել 2030-ը։ Կասկադ այգիներ տարբերակին կողմ են քվեարկել 44,4%-ը, մշակութային հանգույցին՝ 55,6 %-ը։