Հոկտեմբերի 14-ից Մետրոպոլիտենը 100%-ով անցել է միասնական տոմսային համակարգին. այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանը։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ նշեց, որ հաջորդ տարվանից միասնական տոմսային համակարգին անցումը շատ ավելի սահուն կլինի, քանի որ փաստացի բոլոր կայարաններն անցել են միասնական տոմսային համակարգի սպասարկմանը։