Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը խոսել է շինթույլտվությունների հարցում ձևավորված նոր կոռուպցիոն սխեմայի մասին:
«Այս կոռուպցիան ավելի շատ կարելի է կոչել միամիտներին այս պրոցեսի մեջ ներքաշելու գործընթաց, որովհետև սա իրականացվում է որոշակի բրոկերական ընկերությունների կողմից»,- ասաց քաղաքապետը՝ պարզաբանելով, որ որոշ բրոկերական ծառայություններ շինթույլտվութուն ստանալու գործընթացի առնչությամբ մարդականց ասում են՝ գումարը տվեք գործը 90%-ով կկազմակերպեն։
«Սիրելի կառուցապատողներ, խնդրում եմ՝ մի եղեք միամիտ։ Երևանի քաղաքապետարանում որոշում կայացնելու գործընթացը բավականին դիվերսիֆիկացված է։ Փաստացի, քաղաքաշինական ծրագրերի վերաբերյալ կարծիք են տալիս իրարից անկախ ճարտարապետներ։ Հետևաբար, բրոկերական ծառայություններից խորհուրդ չեմ տալիս օգտվել, որովհետև դրանք ապօրինի գործունեություն ծավալող ընկերություններ են»,- ասաց քաղաքապետը։
Մանրամասները՝ տեսանյութում