Երևան

Կանաչով կպատվի մայրաքաղաքի ևս մեկ անկյուն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Կազակական գիհիները, կատալպաներն ու ծաղկանոցը կզարդարեն Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի եռանկյունաձեւ հատվածը։

Այս մասին տեղեկացնում են ԿՇՄՊ ՀՈԱԿ-ից։ 

Այս հատվածում կատարվել են ոռոգման ջրագծերի անցկացման, մաքրման, փորման և աղբից հեռացման աշխատանքներ։ Տկնվել է 153 հատ կազակական գիհի և 7 կատալպա։ Տարածքը կգազոնապատվի, իսկ կենտրոնական հատվածում գարնանը կհիմնվի ծաղկանոց։