Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում 4000-ից ավելի գովազդային վահանակներից 2874-ն ապամոնտաժվել է, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Նշվում է, որ մեծ տեղեկատու դաշտով 106 գովազդային վահանակից 67-ը հեռացվել է, 39-ն առաջիկայում կհեռացվի:
«Տնտեսվարողները նախօրոք զգուշացվում և ծանուցվում են նոր չափորոշիչների մասին, որոշ դեպքերում հենց իրենք էլ հեռացրել են արտաքին գովազդային վահանակները»,- հայտնում են գերատեսչությունից:
Մանրամասները՝ տեսանյութում։