Անտեղյակությունը արդարացում չէ. այսպես է արձանքել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ ավագանու անդամ Սեդա Տեր-Մինասյանի ելույթին ի պատասխան։
Տեր-Մինասյանը ասել է, թե Երևանի պատվավոր քաղաքացիները պետք է մասնակցեն ավագանու նիստերին, ապրեն Երևանի կյանքով, տեսնեն՝ ինչ որոշումներ և ում կողմից են ընդունվում։ Նա անդրադառնալով Դոմինգոյի երևանյան համերգներին, ասել է, թե բերում են թոշակառու երգիչներին, ծախսում գումար։
«Շատ ցավում եմ, որ այս մտքերն արտահայտում եք, և մարդկանց, որ հսկայական վաստակ ունեն համաշխարհային երաժշտության ասպարեզում, 12 «Գրեմի» մրցանակակիր մարդու մասին նման եզրույթով կարղ է խոսել Երևանի ավագանու անդամը»,- ասել է Տիգրան Ավինյանը։