Երևան

Մառի 6 հասցեում իրականացվել են բարեկարգման լայնածավալ աշխատանքներ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Նոր Նորք վարչական շրջանի 2024թ. բարեկարգման ծրագրերի համատեքստում Մառի 6 հասցեում իրականացվել են բարեկարգման լայնածավալ աշխատանքներ:

Ժամանակակից լուծումներով հանգստի գոտում կառուցվել է ռետինե ծածկույթով խաղահրապարակ և մարզահրապարակ՝ համալրված նոր խաղերով և մարզասարքերով, հարմարավետ լողավազան, ճեմուղիներ, տեղադրվել են նոր նստարաններ, զրուցարան, արդիականացվել է լուսավորության համակարգը: