Երևան

«Մարդ կա՝ իր նեղ անձնական շահը գերադասում է հանրային շահին». Տիգրան Ավինյան

«2022թ. սեպտեմբերի 27-ից նշանակվել եմ Երևանի փոխքաղաքապետ, նախորդ տարի հոկտեմբերից Երևանի քաղաքապետն եմ։ Խնդրում եմ գեթ 1 դեպք մատնանշել, երբ Երևանի քաղաքապետարանը բակում իրականացրել է ծրագիր, և այն վերածվել է շենքի շինարարության». այսօր Երևանի ավագանու նիստին, հարցուպատասխանի ժամանակ, ասաց Երևանի քաղաքապետ Տիգրա Ավինյանը։

«Դուք այդպիսի դեպք չեք գտնի։ Հակառակը, դուք կտեսնեք հարյուրավոր բակերի բարեկարգումներ՝ շատ դեպքերում կռիվներով։ Այո, պատերազմներով ուղղորդվող, որովհետև մարդ կա՝ իր փոքր, նեղ անձնական շահն, իր ավտոտնակը կամ, չգիտեմ, այլ շահեր գերադասում է հանրային շահին։ Եվ շատ դեպքերում, կներեք, այս հեքիաթի նմանվող անվստահությունը մեր ծրագրերի նկատմամբ… չեմ հավատում դրան»,- ասաց Տիգրան Ավինյանը՝ ընդգծելով, որ կամ մեկի ավտոտնակի հարցն է, կամ՝ մյուսի։