Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է դպրոցների տնօրենների նշանակման գործընթացին։ Նա հայտնել է, որ ԿԳՄՍ նախարարությունը նոր կանոնակարգեր է սահմանել, թե ինչ չափորոշիչների պետք է համապատասխանեն տնօրենները․
«Տնօրեն նշանակելուց մեր խնդիրը երբևէ քաղաքական չի եղել և չի էլ լինելու, այլ, միանշանակ, առաջին հերթին հետևում ենք այն չափորոշիչներին, որ տրված են օրենքով»,- ասել է նա։