Երևանի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն անդրադարձել է «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանի՝ արտահերթ ընտրությունների մասին հայտարարություններին։
«Մենք ասել ենք, որ պատրաստ ենք արտահերթ ընտրությունների, բայց դա չի նշանակում, թե դրա անհրաժեշտությունը կա։ Ծիծաղելի է, որ սա հնչեցնում եք այն դեպքում, երբ դրա հանրային պահանջը չկա»,- ասել է նա։ Գալջյանը նաև հիշեցրել է. «Դուք, քաղաքական ուժ լինելով, ստանալով 20 հազարից ավելի ձայն, ձեր հրավիրած հանրահավաքներին անգամ ձեր նախընտրական ցուցակի թեկնածուների քանակով մարդ չի գալիս, 200 հոգի չի գալիս, իսկ հիմա ասում եք՝ պետք է լինի արտահերթ ընտրություն»։