Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը վստահեցնում է՝ եթե էլեկտրոնային տոմսերի հետ կապված տեխնիկական խափանում է լինում, ուղևորը երբեք չի տուժում, և նրան թողնում են՝ օգտվի տրանսպորտից։
Ինչու՞ «Թել-սել» հարցին Գրիգորյանը պարզաբանեց, որ եղել է մրցութային ընթացակարգ. «Անգամ այսօր և, այդ թվում, հունվարի 1-ից էլ, երբեք «Թել-սելից» պարտադրված օգտվելու երևույթ չի լինելու։ Այսօր էլ պարտադրված չեք «Թել-սելից» օգտվել։ Օրինակ, մետրոյի պարագայում կարող եք դրամարկղից էլ այդ QR տոմսը գնել։ Ավտոբուսի դեպքում կարող եք տերմինալից, առանց նույնականացման, կոպեկը գցել և տոմսը վերցնել»,- պարզաբանեց Գրիգորյանը։
Մանրամասները՝ տեսանյութում