Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Երևանի քաղաքապետարանը շարունակում է համալրաել հանրային տրասպորտի պարկը։
«Համայնքային բյուջեի հաշվին գնում է իրականացվել՝ 171 8,5 մետրանոց ավտոբուսներ և 15 տրոլեյբուսներ։ Այս պահին առաջին խմբաքանակը եկել է, 22 ավտոբուս Երևանում է, 10 տրոլեյբուս։
Մինչեւ 2 շաբաթվա ընթացքում ամբողջ խմբաքանակը կլինի Երևանում։
Կարծում եմ՝ Երևանի հանրային տրանսպորտի զարգացման տեսանկյունից շատ կարևոր ձեռքբերում է։ Վերջնականացնելու համար տրանսպորտային ռեֆորմը մնում է 150-200 ավտոբուսի գնում իրականացնել և դրանով ավտոբուսային պարկի համալրման հարցը փակած կլինենք»,- ասաց նա։