Երևանում այսօր բազմաթիվ միջոցառումներ են լինելու, նշեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Ուզում եմ շնորհավորել բոլորիս՝ երևանցիներին, առհասարակ հայ ժողովրդին Երևան քաղաքի ծննդյան կապակցությամբ։ Երևանը դառնում է 2806 տարեկան, և ունենալու ենք բազմաթիվ միջոցառումներ՝ սպորտային միջոցառումներ Սախարովի հրապարակում, էստրադայի բեմ ենք ունենալու Շարլ Ազնավուրի հրապարակում, գինու փառատոն՝ Հյուսիսային պողոտայում, Կասկադում ունենալու ենք ջազին նվիրված բեմ՝ շատ հետաքրքիր կատարումներով, Դիանա Աբգարի այգում ունենալու ենք ռոք բենդ, գարեջրի փառատոն, և այս ամենը ամփոփվելու է Հանրապետության հրապարակում 21։00-ին, գալա-համերգով»,- ասաց նա։