Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ու գրել․
«Սիրելի՛ երևանցիներ և մայրաքաղաքի հյուրեր,
Վաղը՝ Երևանի 2806 ամյակի առթիվ, մայրաքաղաքի տարբեր վայրերում կանցկացվեն տարաբնույթ միջոցառումներ ։
Սիրով սպասում եմ բոլորիդ»։
Միջոցառումների գրաֆիկ
Շառլ Ազնավուրի հրապարակում տեղի կունենա էստրադային համերգ.
13:00 - Երվանդ Երզնկյան
14:45 - Գարիկ և Սոնա
15:30 - "Kami Friends" band
16:30 - Արամ MP3
17:15 - Իվետա Մուկուչյան
Ազատության հրապարակում տեղի կունենա դասական համերգ․
17:00 - «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբ
19:00 - Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ
Գաֆէսճեան քանդակների պարտեզում (Կասկադ) տեղի կունենա ջազ համերգ.
12:00 - «Երևան» փողային նվագախումբ
13:00 - "Jazz for kids"
14:00 - Արցախի պետական ջազ նվագախումբ
15:00 - «Կատուներ» նվագախումբ
16:00 - «Մալխաս» ջազ եռյակ
17:00 - Հայաստանի պետական ջազ նվագախումբ
18:00 - Արտո Թունջբոյաջյան և Արմենիան Նեյվի բենդ
19:00 - Տիգրան Համասյան տրիո
Դիանա Աբգարի անվան զբոսայգու տարածքում տեղի կունենա ռոք համերգ.
14:00 - Սևագիր
15:00 - Կավիճ
16:00 - Թմբաթա
17:00 - "Fairwind"
18:00 - "Rozen Tal"
19:00 - Լավ էլի
20:00 - Jag և Նարեկ Բարսեղյան
21:00 - Նեմրա
Համերգին զուգահեռ նույն տարածքում կանցկացվի նաև գարեջրի փառատոն:
12:00-23:00 Հյուսիսային պողոտայում կանցկացվի գինու փառատոն:
12:00-18:00 Սախարովի հրապարակում կանցկացվեն փողոցային ֆուտբոլին, բասկետբոլին, ռաունդնեթին, սեղանի թենիսին և այլ սպորտաձևերին նվիրված միջոցառումներ:
Ժամը 21։00-ին՝ Հանրապետության հրապարակում, կկայանա օրվա գլխավոր միջոցառումը՝ եզրափակիչ տոնական համերգը, որտեղ ելույթ կունենան հանրապետության սիրված արտիստները։