Երևանյան 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում՝ հոկտեմբերի 8-ին, օպերային արվեստի լեգենդ, մեր ժամանակների ամենանաճանաչված համաշխարհային արտիստներից մեկը՝ Պլասիդո Դոմինգոն, ‹‹Արամ Խաչատրյան›› համերգասրահում հանդես եկավ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:
Համերգի գլխավոր աջակիցն էր Երևանի քաղաքապետարանը:
Պլասիդո Դոմինգոն կատարել է նաև «Երևան դարձած իմ Էրեբունի» երգը։