Երևան

Բարեկարգվում են Շենգավիթ վարչական շրջանի բակերը

Բարեկարգվում են Շենգավիթ վարչական շրջանի բակերը: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։ 

Նշվում է, որ միայն ընթացիկ տարում բարեկարգվել է 18 բակ, 3-ն ընթացքի մեջ է: 88 ավտոտնակ է քանդվել, 199 ցանկապատված տարածք է վերադարձվել բնակիչներին: 2140 քմ փողոց և մայթ տոմետապատվել է: 

9 ֆուտբոլի դաշտ, 10 զրուցատաղավար, 171 աղբաման, 314 նստարան, 24 խաղասարք, 24 մարզասարք. վարչական շրջանը երևանցիների համար դառնում է առավել հարմարավետ: Գործընթացը շարունակական է: 

Մանրամասները՝ տեսանյութում։