Երևան

Երևանում մեկնարկել են չորացած ծառերի հատման աշխատանքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԿՇՄՊ «ՀՈԱԿ»-ից հանտնում են, որ Երևանում մեկնարկել են վթարային, տապալման ենթակա, չորացած ծառերի զանգվածային հատման աշխատանքները։ Առկա են 1250 հատման տոմսեր։

Աշխատանքները կիրականացվեն կենտրոնական փողոցներում եւ բակային տարածքներում։ Թեեւ կազմակերպության սպասարկման տիրույթում չեն դպրոցների եւ մանկապարտեզների բակային տարածքները, այնուամենայնիվ դիմումներին ընդառաջ՝ կհեռացվեն նաեւ այդ հատվածների վտանգավոր, չորացած ծառերը։

Փայտանյութը կտրամադրվի անապահով ընտանիքներին։