Երևան

«Նորագյուղի ծրագրի շրջանակներում մի քանի շատ կարևոր խնդիր կլուծվի». Տիգրան Ավինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Վարչապետի մոտ տեղի է ունեցել Երևանի քաղաքաշինական ծրագրերի ներկայացման և քննարկման նիստ, որի կիզակետում Նորագյուղ քաղաքաշինական ծրագիրն է։ Նիստի արդյունքներով որոշում է կայացվել առաջիկայում վարչապետին և փոխվարչապետերին  ներկայացնել քաղաքաշինական ծրագրերի շրջանակներում ռիսկերի կառավարման և կողմերի իրավունքների և պարտականությունների մատրիցան. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեցին քաղաքապետ Տիգրան Ավինյանին։

Քաղաքապետի խոսքով՝ շատ կարևոր է գտնել խելամտության սահմանը. «Այսինքն, այնպիսի կանոններ չսահմանենք, որ բոլոր ներդրողների և պոտենցիալ կառուցապատողների կյանքն էլ դժոխքի վերածենք։ Շատ զգույշ է պետք լինել։ Շատ կարևոր է, որ այդ սահմանափակումները լինեն, շատ կարևոր է, որ Երևան քաղաքը ծրագրի շրջանակում մի քանի խնդիր կլուծի, իհարկե, Նորագյուղի բնակիչների և այնտեղ գտնվող հողաշեն տների հարցը կլուծի, կլուծի դիմացի հատվածում գտնվող 250 հա տարածքով անտառ-պուրակի կառուցման հարցը, վստահաբար, ամբողջ գետի երկայնքով կոյուղու հարցը և, իհարկե, Երևանյան լճի հարցը»։

 Մանրամասները՝ տեսանյութում