Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ այս տարի բակային տարածքներում հիմնանորոգումներ իրականացնելու ծավալներն ահռելի են. «Շատ լավ է, որ պարբերաբար, ամեն մեկդ ձեր մասով, հավելյալ պահանջ եք ներկայացնում՝ ավելի շատ բակային տարածքներ հիմնանորոգելու համար։ Սա շատ գովելի է, և հնարավորության դեպքում քաղաքապետարանն այդ գումարները կհատկացնի։ Բայց ուզում եմ արձանագրել, որ այս տարվա ծավալներն արդեն իսկ ռեկորդային են»,- ասել է քաղաքապետը՝ խնդրելով ըմբռնումով մոտենալ պոտենցիալ մերժումներին։