Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում անդրադարձ է եղել մանկապարտեզներում սննդի որակին։
Զեկուցվել է հայտնաբերված խախտումների մասին։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքել է. «Մանկապարտեզներում երեխաների սննդի որակն ամենազգայուն թեմաներից մեկն է, և այդտեղ պետք է ամենօրյա ռեժիմով աշխատենք, որ որակական առումով երբեք այլևս որևէ հարց չունենանք։ Հիմա, իհարկե, մեխանիկորեն որոշակի պրոցեսներ իրականացվում են։ Աշխատանքային խումբ պետք չէ ձևավորել։ Պետք է ունենալ կանոնակարգման փաստաթուղթ»,- ասել է նա՝ հավելելով, որ հարկավոր է հավելյալ պահանջներ ներդնել տեխնիկական բնութագրերում, որոնք կերաշխավորեն սննդի բարձր որակ. «Նոր ստանդարտացումների պրոցես անենք»,- ասել է նա։