Երևան

«Ֆոտոշոփի» միջոցով կեղծել է լուսանկարը

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում անդրադարձ է եղել թեժ գծով ու «Ակտիվ քաղաքացի» հարթակով ահազանգերին։

Քարտուղարության ղեկավար Լիլիթ Յավրյանը ներկայացրել է, որ ակտիվ հարթակի միջոցով տեղեկատվությունը հավաստվում է լուսանկարներով. «Այս ընթացքում բացահայտվել են փաստերի խեղաթյուրման օրինակներ․ մասնավորապես, Նոր Նորք վարչական շրջանի աշխատակիցը «ֆոտոշոփով» փորձել է փաստացի չկատարված աշխատանքը ներկայացնել որպես կատարված։ Աշխատակազմի կողմից հայտնաբերվել է կեղծիքը, ձեռնարկվել են համապատասխան միջոցներ։ Կա տեղեկատվություն, որ այդ աշխատակիցը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից»։