Երևան

«Չգիտես՝ շենքը երբ կփլվի, բայց կփլվի վստահաբար». քաղաքապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Չգիտես՝ շենքը երբ կփլվի, բայց կփլվի վստահաբար». քաղաքապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Միշտ պետք է հիշենք, որ այս ծրագրերում Երևանը որևէ պարտավորություն չունի, սա բարի կամքի դրսևորում է, սա երևանցիների անվտանգության խնդրի լուծում եմ համարում»,- հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով Արզումանյան փողոցի 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների խնդրին։

Հիշեցնենք, այդ շենքերը նախատեսված է քանդել, փոխարենը նորակառույց կառուցել, իսկ այդ շենքի բնակիչներին այդտեղ կտրամադրվեն բնակարաններ։

«Բնակիչները դեմ են այս գործընթացին. խոսքը գնում է 4-րդ կարգի ռիսկայնության շենքի մասին, որը չգիտես՝ երբ կփլվի, բայց որ կփլվի, վստահաբար»,- ասել է նա՝ հավելելով, որ այդ բնակարանների արժեքը 0-ին մոտ է. «Զրո արժեք ունեցող բնակարանների համար Երևանի քաղաքապետարանը նախագծել է ծրագիր, որով բնակիչներին միաժամանակ վարձի գումար է փոխհատուցվելու, որից հետո նույն տեղում կառուցված շենքում նույն բնակիչներին արդեն արժեքավոր բնակարաններ են տրամադրվելու»։

Ավինյանը նաև նախազգուշացրել է, որ այս գործընթացի ձգձգման դեպքում հնարավոր է՝ քաղաքապետարանն առհասարակ հրաժարվի այդ ծրագրից։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական