Երևան

Երևանի քաղաքապետարանը հրդեհի մարման համար ջրցան մեքենաներ է տրամադրել

Երևանի քաղաքապետարանը Իսակովի պողոտայի վրա գտնվող «Դոմուս» առևտրի կետրոնի հրդեհի մարման համար մեկ տասնյակ ջրցան մեքենաներ է տրամադրել։

«Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» խանութի պահեստային հատվածում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին աջակցելու նպատակով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարությամբ համայնքային ենթակայության շուրջ մեկ տասնյակ ջրցան մեքենաներ են հատկացվել, որոնց թիվն ըստ անհրաժեշտության կավելանա»,- այս մասին ասվում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանի «ֆեյսբուքի» էջում արված գրառման մեջ։