Կառավարության կողմից ֆինանսավորված 32 անվազույգերի վերջին խմբաքանակը՝ 8 հատն արդեն Հայաստանում է. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեց Մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանը։
Նաև զեկուցեց, որ Գործարանային կայարանի 3 շարժասանդուղքները արդեն Երևանում են, աշխատանքներն սկսվել են. «Մինչև դեկտեմբերի 25-26-ը 3 շարժասանդուղքները փոխարինված կլինեն»։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ հետաքրքրվեց ավտոբուսներում միասնական տոմսային համակարգի փուլային անցման վերաբերյալ՝ մասնավորապես, նոյեմբերի 1-ից տրամաբանության որոշակի փոփոխություն մասով։
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը զեկուցեց, որ «Ավտոբուս ՓԲԸ»-ի հետ կիրականացնեն միասնական տոմսային համակարգի փուլային եղանակի ներդրում։
Տիգրան Ավինյանն էլ հանձնարարեց, որ քննարկեն և վերջնականացնեն. «Հասկացեք այդ ծրագրի իրատեսականությունը, զեկուցեք, և ըստ այդմ հայտարարենք»։