Երևան

«Փաստացի կանխարգելվել է». քաղաքապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում անդրադարձ է եղել ԼՂ ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի ազգականի կողմից համայնքային հողը զավթելու մասին հրապարակումներին։ Զեկուցվել է, որ Բալասանյանի ազգականի տան դիմաց գտնվող համայնքային հողը մաքրվել է, սակայն շինաշխատանքներ չեն իրականացվել. քաղաքապետարանի աշխատակիցները զգուշացրել են։

«Փաստացի, կառուցապատման աշխատանք չի իրականացվել, բայց որոշակի հողային աշխատանքներ իրականացվել են, ճի՞շտ եմ հասկանում»,- հարցրել է քաղաքապետը՝ նշելով, որ փաստացի կանխարգելվել է․ «Որովհետև, ոնց հասկանում եմ, շարունակություն ենթադրվում էր»։