Բնապահպանական հարցերով զբաղվող «Green Green» ՀԿ-ի անդամները այս անգամ մաքրել են Սարի թաղի բլուրներից մեկը։
«Սարի թաղի բլուրը, որտեղ անցյալ շաբաթ մաքրահավաք ենք անցկացրել, ոչ ոքի անտարբեր չթողեց: Ցավալի է այս ամենը տեսնելը...
Այդ տարածքից մենք հավաքեցինք մոտ 300 տոպրակ աղբ և մոտավորապես 1 տոննա խոշոր ու ծանր թափոններ: Դեռ շատ անելիք կա: Եթե կցանկանաք օգնել, միմիայն ուրախ կլինենք:
Շնորհակալություն ենք հայտնում Երևանի քաղաքապետարանի կոմունալ ծառայություններին, որոնք դուրս բերեցին մեր հավաքած աղբը»,- ասվում է կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ։