Երևան

Երթևեկության նոր կարգավորում՝ Նալբանդյան-Իսահակյան փողոցների խաչմերուկում

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով

հոկտեմբերի 5-ից նախատեսվում է Աբովյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում՝ Նալբանդյան փողոցից երթևեկող մեքենաների համար տեղադրել աջ լրացուցիչ սեկցիա, որը մշտապես բաց կլինի աջ շրջադարձ կատարող տրանսպորտային միջոցների համար:

Ինչպես նաև, Նալբանդյան – Իսահակյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցային համակարգով: