Երևան

Հատել են 45 բարդի. երկու անձ տեղափոխվել է ոստիկանություն

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար հայկ Կոստանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է, որ Դավթաշեն վարչական շրջանում քաղաքացին 45 բարդի է հատել։

«Այսօր Դավթաշեն վարչական շրջանի Փիրումյան փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում քաղաքացին հատել է թվով 45 բարդի տեսակի ծառեր։

Դեպքի առնչությամբ ահազանգը ստանալուց հետո տեղում են եղել վարչական շրջանի ղեկավարն և աշխատակազմի անդամները, Կանաչապատում և շրջակա միջավայրի ՀՈԱԿ-ի ղեկավարն ու աշխատակիցները, ինչպես նաև իրավապահ մարմինների ներկայացուցիչները, ինչի արդյուքնում կանխվել է հետագա ծառահառումը։

Դեպքի առնչությամբ երկու անձ տեղափոխվել է ոստիկանության բաժին»։