Երևան

«Այս պատմական համագործակցությունը խորհրդանշում է դարավոր կապերի նոր փուլը»․ Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը սոցցանցի իր էջերում գրել է․ 

«Երևանի և Հռոմի միջև այսօր ստորագրվեց «Բարեկամության և համագործակցության» համաձայնագիրը: Այս պատմական համագործակցությունը խորհրդանշում է մեր երկու հնագույն քաղաքների միջև դարավոր կապերի նոր փուլը։

Համաձայնագիրը նպատակ ունի համագործակցության նոր հարթակ ստեղծել քաղաքային կառավարման ոլորտներում՝ վերածելով մեր քաղաքների միջև եղած բարեկամական կապերը»։