Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մինչ հոկտեմբերի 1-ը կգտնվի Հռոմում։
Այցի ընթացքում երկու մայրաքաղաքների միջև կստորագրվի «Բարեկամության և Համագործակցության» համաձայնագիր:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ու Հռոմի քաղաքապետ Ռոբերտո Գուալտիերին կքննարկեն երկկողմ գործակցությանն առնչվող հարցեր ու կնախանշեն առաջիկա անելիքները․ տեղեկացրել է քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։