Ավան վարչական շրջանում ավարտվել են Հովհաննես Հովհաննիսյան թաղամասի 24/2 շենքի ետնամասում գտնվող այգու հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքները։
«Այգիների, բակային տարածքների հիմանորոգման ու բարեկարգման աշխատանքների մեկնարկը, ընթացքն, ինչպես նաև ավարտական փուլում թերությունների շտկումն իմ ամենօրյա վերահսկողության ներքո են: Շատ եմ կարևորում որակի ցուցանիշները և լինելու եմ խիստ հետևողական»,- ասվում է վարչական շրջանի ղեկավար Վահե Հակոբյանի գրառման մեջ։